Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
05.06.2018 | 02:38

...թե նոր իշխանությունում և Փաշինյանի թիմում կադրային սովն անչափ մեծ է, ինչն ակնառու է ոչ միայն կառավարության, էլ առավել՝ մարզպետների կադրային բանկի պարագայում (նշանակումները որոշ դեպքերում աբսուրդի թատրոնն են հաղթում), այնուհանդերձ, ուժային կառույցներում որոշ նշանակումներ ընդհանրապես անցել են «էքշընի» բոլոր սահմանները. օրերս ուժային կառույցներից մեկի բաժնի վարիչ է նշանակվել «մե ուրախ, մե էքսցենտրիկ, մե մուրազ» անձնավորություն՝ հայտնի որպես շենշող թամադա, որը բոլոր կարգի հավաքույթներն ու խնջույքները սկսում է նույն կրեատիվ կենացով. «Խմենք մեզ կաշառք տվողների և բոլոր թանկագին կաշառակերների կենացը»։

Դիտվել է՝ 15858

Մեկնաբանություններ